Լրահոս

02.09.2022 11:22


Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում փականագործների օգնությաամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը