ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Կողմերը հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։

Աղբյուրը՝ news.am