Աշխարհ

02.09.2022 15:33


Ադրբեջանում ձերբակալվել է ՊՆ անձնակազմի հետ գաղափարական աշխատանքի վարչության պետի պաշտոնակատարը

Ադրբեջանում ձերբակալվել է ՊՆ անձնակազմի հետ գաղափարական աշխատանքի վարչության պետի պաշտոնակատարը

Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Բեքիր Օրուջևին բերման ենթարկելու պատճառը չի նշվում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ գեներալ-մայորը կասկածյալ է «Տերտերի գործով»։

Գեներալ-մայոր Բեքիր Օրուջևն նախկինում գլխավորում էր Ռազմական լիցեյը։

Այս խորագրի վերջին նյութերը