Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա (տեսանյութ)
Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը:NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:
«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա:
Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա (տեսանյութ)
Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:
«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա:
Նշենք, որ Երևան-Արտաշատ ճանապարհը արդեն բաց է: