ՇառլԱզնավուրը «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Vivement Dimanche» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին՝ ասելով, թե ցեղասպանություն բառը խանգարում է։
Նա նաև ընդգծել է, որ թուքրերը ցանկացել են սպանել հայերին ու սպանել են, և Դեյր-էլ-Զորում կան վայրեր, որտեղ մինչ օրս փոշիների, ավազի մեջ ոսկորներ են գտնվում:
Ազնավուրի հարցազրույցի մանրամասները
Շառլ Ազնավուրը «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Vivement Dimanche» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին՝ ասելով, թե ցեղասպանություն բառը խանգարում է։
«Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը, չեմ ասում՝ թուրքերը, այլ թուրքական կառավարությունը, մտածի երկխոսություն սկսել մեզ հետ,–նշել է շանսոնիեն։–Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ՝ հարցի հիմնական մասն այստեղ է: Մեկ անգամ ընդմիշտ պետք է նրանց հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում: Միայն ինքդ քեզ պաշտպանելով չէ, այլ նաև պետք է ընդունել եղելությունը, նաև նրա համար, որ երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործ»։
Նա նաև ընդգծել է, որ թուքրերը ցանկացել են սպանել հայերին ու սպանել են, և Դեյր-էլ-Զորում կան վայրեր, որտեղ մինչ օրս փոշիների, ավազի մեջ ոսկորներ են գտնվում:
7or.am