Լրահոս

09.09.2011 09:52


Մեդվեդև. «Բաշար Ասադի հակառակորդների թվում ահաբեկիչներ կան»

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Euronews» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե Սիրիայում իրավիճակի կարգավորման փորձերը չպետք է հիմնվեն իշխանությունների գորոծղությունների միակողմանի դատողությունների վրա, քանի որ  Բաշար Ասադի հակառակորդների մեջ կան ծայրահեղականներ և ահաբեկիչներ։

–Մենք կարծում ենք, որ Լիբիայի վերաբերյալ №1973 բանաձևից բխող մանդատը գերազանցել էր սահմանը։ Մենք ընդհանրապես չենք ցանկանում, որպեսզի նույն բանը տեղի ունենա Սիրիայի դեպքում։ Այո՛, մենք Սիրիայում խնդիրներ տեսնում ենք, մենք տեսնում ենք նաև ոչ  համամասնորեն ուժի կիրառում և մեծ քանակությամբ զոհեր։ Դա մեզ համար էլ ցանկալի չէ,–ասել է նա։

Միևնույն ժամանակ, Մեդվեդևի խոսքերով, բանաձևերը պետք է հասցեագրված լինեն ոչ միայն Սիրիայի իշխանություններին, այլև հակամարտության մասնակից երկու կողմին էլ։

–Նրանք, ովքեր հանդես են գալիս հակակառավարական կարգախոսներով ոչ միայ եվրոպական ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներն են, այլ շատ տարբեր  մարդիկ։ Նրանցից ոմանք պարզապես ծայրահեղականներ են, իսկ ոմանց էլ պարզապես կարելի է ահաբեկիչ անվանել,–հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Միևնույն ժամանակ Մեդվեդևը կոչ է արել Սիրիայի իրավիճակը չիդեալականացնել, այլ եզրակացություններ անել ուժերի և հետաքրքրությունների հավասրակշռության տեսանկյունից։

–Մենք պատրաստ ենք պաշտպանել տարբեր մոտեցումներ, բայց նրանք չպետք է հիմնվեն սեփական կառավարության և նախագահ Ասադի գործողությունների միակողմանի քաննադատությունների վրա։ Նրանք պետք է կոշտ ահազանգ տան բոլոր  հակամարտողներին. պետք է նստել  սեղանի շուրջ, պետք է պայմանավորվածությունների հասնել և դադարեցնել արյունահեղությունը...  Այս իրավիճակից դուրս գալու հնրավորությունների փնտրտուքը կշարունակվի,–ասել է Մեդվեդևը։

Այս խորագրի վերջին նյութերը