Աբովյանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից մեկ մարդ այրվածքներ է ստացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել են 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։