Աշխարհ

05.09.2022 18:16


18 փոխանցում. 2022 թվականին Մեսսին թոփ-5 լիգաներում բոլորից շատ գոլային փոխանցումներն է կատարել

18 փոխանցում. 2022 թվականին Մեսսին թոփ-5 լիգաներում բոլորից շատ գոլային փոխանցումներն է կատարել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2022 թվականին Եվրոպայի թոփ-5 լիգաներում բոլորից շատն է գոլային փոխանցումներ կատարում, գրում է armsport.am-ը։

Լիգա 1-ի 6-րդ տուրի՝ ՊՍԺ-ի և «Նանտի» (3-0) միջև երեկ կայցած խաղում Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել Կիլիան Մբապեին։

2022 թվականին նրա կատարած գոլային փոխանցումների թիվը հասել է 18-ի։ Սա լավագույն ցուցանիշն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Լիգա 1-ի 6 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Այս խորագրի վերջին նյութերը