Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացին իրեն ցած է նետել։
Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։
Փրկարարները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները և բժիշկը մոտ 1 կմ վիրավորին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Հայտնաբերվել է նաև երկտող։