Լրահոս

09.09.2011 10:23


Բաց նամակ ՀՀ նախագահին

Անկախության շրջանի հայ լավագույն բանաստեղծներից մեկի` Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրա կյանքը հնարավոր է փրկել միայն բարդ վիրահատական միջամտությամբ, որը կարող է իրականացվել միայն Գերմանիայում և կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ (50 000 ԱՄՆ դոլար): Տաղանդավոր բանաստեղծի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է Ձեր բարձր հովանավորությունը: Հուսով ենք, որ մեր պետության համար հոբելյանական այս տարում, այս տոնական օրերին Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կհաջողվի փրկել անկախ պետականության շրջանի լավագույն բանաստեղծներից մեկի կյանքը:

Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի կորուստ: Ժամանակն է, որ այլևս չհամալրվի անտարբերության հետևանքով վաղաժամ կյանքից հեռացած հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ տխուր ցանկը:

Ձեր օժանդակությամբ Դուք փրկում եք ոչ միայն Հովհաննես Գրիգորյանի կյանքը, այլև մեծ ծառայություն եք մատուցում հայ մշակույթին ու գրականությանը:

Ակնկալում եք Ձեր արագ արձագանքը, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել:

«Օգնե՛նք Հովհաննես Գրիգորյանին» հանգանակությաննախաձեռնող խումբ (գրողներ, գրականագետներ)

Այս խորագրի վերջին նյութերը