Լրահոս

05.09.2022 16:01


Վերին Անտառային փողոցում Mercedes-ով 8 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է էլիտար շենքի համար կառուցվող տարածքում․ 22-ամյա վարորդը եղել է ոչ սթափ

Վերին Անտառային փողոցում Mercedes-ով 8 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է էլիտար շենքի համար կառուցվող տարածքում․ 22-ամյա վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում, հայտնվելով երկաթե ամրանների վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։

Այսօր վարորդի ծննդյան օրն է։

Այս խորագրի վերջին նյութերը