Լրահոս

05.09.2022 20:50


Թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել

Թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավվել է:

Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը