Լրահոս

05.09.2022 17:08


Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ գազատար խողովակը վնասվել է․ սկսվել է գազի ուժեղ արտահոսք

Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ գազատար խողովակը վնասվել է․ սկսվել է գազի ուժեղ արտահոսք

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում անզգուշաբար վնասել են գազախողովակը, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Իսկ հրշեջ-փրկարարներն էլ կատարել են ճանապարհի հովացման աշխատանքներ մինչև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները դադարեցրել են գազի արտահոսքը։

Այս պահին «Գազպրոմի» աշխատակիցները աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը