Քաղաքական

06.09.2022 09:09


Այսօր արցախցին «վայելում է» ՀՀ իշխանության բերած «անվտանգությունը». Մետաքսե Հակոբյան

Այսօր արցախցին «վայելում է» ՀՀ իշխանության բերած «անվտանգությունը». Մետաքսե Հակոբյան

Այսօր արցախցին «վայելում է» ՀՀ իշխանությունների բերած «անվտանգությունը»՝ ադրբեջանցիների կողմից ամենօրյա սադրանքների և ահաբեկչության պայմաններում. ամեն վայրկյան մեր լուսացրած օրվա, ողջ մնալու համար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` արձագանքելով ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մտքին, որ արցախցին պետք է ապրի Արցախում և ապրի անվտանգ։

«Ապրում ենք՝ չիմանալով, թե վաղը թշնամին մեր գլխին ինչ է բերելու։ Գուցե ՀՀ գործող իշխանությունները մտածում են, որ նախորդ 30 տարինե՞րն անվտանգ չէին։

Այժմ ստացվում է, որ Արցախն ուրիշ ոչ մի խնդիր չպետք է ունենա, քան պարզապես չմեռնելը՝ բառի բուն իմաստով։ Որովհետև միշտ ասում են՝ «Շնորհակալ եղեք, որ ուղղակի ֆիզիկապես չեք բնաջնջվում»։

Եվ դրա համար մտցրեցին իրենց խաղաղության օրակարգը, որի արդյունքում Արցախում բնակվող հայը պետք է լինի ադրբեջանցու ստրուկը, այսինքն՝ արցախահայությանն առավելագույնը թույլ կտան իր լեզվով խոսել, օգտագործել սեփական մշակույթը, այո՛, ես շեշտում եմ՝ օգտագործել և ուղղակի գոյատևել։

Ստացվում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան եղել է մինչև 1988 թվականը։ Ահա այսքանով հանդերձ են ՀՀ իշխանություններն Արցախն անվտագ համարում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ ինքն ուշադիր լսել է Անդրանիկ Քոչարյանը խոսքերը. վերջինս նույնիսկ չի կիրառել Արցախի Հանրապետություն եզրույթը՝ բավարարվելով ընդամենը «Արցախ» ասելով։

Արցախի ԱԺ պատգամավորը շեշտեց՝ երբ 90-ականներին հաղթանակ կերտած և միշտ հայրնիքի զինվորը մնացած անձը (նկատի ունի գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին՝ խմբ.) կարգվում է գլխավոր մեղավոր, ամեն ինչ առավել, քան պարզ է դառնում։

«Գլխավոր մեղավորին թողած՝ հիմա ինչ-որ մեղավորներ են նշանակում»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը