Աշխարհ

06.09.2022 09:21


Իրանը, ՌԴ-ն և Ադրբեջանը կընդլայնեն գործակցությունը «Հյուսիս-հարավի» շրջանակում. Քանաանի

Իրանը, ՌԴ-ն և Ադրբեջանը կընդլայնեն գործակցությունը «Հյուսիս-հարավի» շրջանակում. Քանաանի

Թեհրանը, Մոսկվան և Բաքուն աշխարհում գլոբալ փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի դեպքերի ֆոնին կընդլայնեն եռակողմ գործակցությունը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Երեք պետություն (Իրանը, ՌԴ–ն և Ադրբեջանը) Հյուսիս–հարավ տարանցիկ տրանսպորտային միջանցքի մասնակիցներ են։ Հաշվի առնելով աշխարհում տիրող փոփոխություններն ու գլոբալ իրադարձությունները (հատկապես Ուկրաինայում դիտվող դեպքերը), ինչպես նաև միջազգային տրանսպորտային ճանապարհներով ապրանքների ու էներգակիրների տեղափոխման հետ կապված խնդիրները, Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը կրկին գրավել է միջազգային հանրության ուշադրությունը»,–ասել է Քանաանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում։

Քանաանին ընդգծել է, որ այդ ճանապարհի զարգացումը կարևոր է Իրանի և երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Ռուսաստանի) համար։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ այդ առիթով հաջորդ շաբաթ Բաքվում եռակողմ հանդիպում է նախատեսվում, որի ընթացքում տրանսպորտային միջանցքի հետ կապված խնդիրներ կքննարկվեն, և, հավանաբար, համապատասխան համաձայնագրեր կկնքվեն տրանսպորտային այդ երթուղուց առավելագույնս օգտվելու հնարավորությունները զարգացնելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը