Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր. նա մեկ տարվա ծառայող էր
Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ին պատմեց վարչական շրջանի ղեկավար Գարիկ Նազարյանը։
Վարչական ղեկավարը պատմեց, որ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։
20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։
«Ապրում էր ծնողների և տատիկի հետ միասին։ Լավ ընտանիք ուներ, ծնողները հասարակ, լավ մարդիկ են»,-պատմեց Վարչական ղեկավարը։
Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: