Լրահոս

09.09.2011 11:38


Ավտովթար` Վարդաշենում

Սեպտեմբերի 8-ին`ժամը 17.45-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել  ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս  չպարզված հանգամանքներում ‘’ՎԱԶ 2106’’ մակնիշի 25 ՏՏ 135 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ‘’ԳԱԶ-3110’’ մակնիշի 13 ՍՏ 807 պետհամարանիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների տեղ հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ‘’ՎԱԶ 2106’’ ավտոմեքենայի վարորդ, 1978թվականին ծնված Աշոտ Միրզոյանը, ուղևորներ`1993թվականին ծնված Հասան Միրզոյանը, 1994թվականին ծնված Թոռնիկ Միրզոյանը, 1993թվականին ծնված Ալիկ Համզոյանը  և ‘’ԳԱԶ-3110’’ ավտոմեքենայի վարորդ,1983թվականին ծնված Սուրեն Այվազյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը