Լրահոս

06.09.2022 17:33


Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի մասին նախազգուշացնող նոր ազդանշան

Աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի մասին նախազգուշացնող նոր ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:

«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում և չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է: Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է:

Այս խորագրի վերջին նյութերը