Աշխարհ

07.09.2022 17:39


Առանց արտասահմանյան հովանավորչության տարածաշրջանում անվտանգություն կապահովենք, եթե համագործակցենք միմյանց հետ. Իրանի ԳՇ պետ

Առանց արտասահմանյան հովանավորչության տարածաշրջանում անվտանգություն կապահովենք, եթե համագործակցենք միմյանց հետ. Իրանի ԳՇ պետ

Իրանը նախազգուշացրել է այն երկրներին, որտեղ տեղակայվում են ամերիկյան զորքեր, ընդլայնում օդային և ծովային պարեկությունը, ինչպես նաև ուժեղացնում հետախուզական գործողություններն ու տարբեր զորավարժությունները, որ համապատասխան քայլերը չեն ուշանալու։ Այդ մասին, ըստ IRNA գործակալության, այսօր հայտարարել է Իրանի ԳՇ պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բագերին։

«Վերջին ամիսներին ամերիկյան ահաբեկչական բանակը փորձել է լրացնել դատարկությունը, որն առաջացել է Պարսից ծոցից և Օմանի ծոցից իր ավիակիրների, էսկադրոնային ականակիրների դուրսբերման արդյունքում։ Իրենց տարածքներում ամերիկյան զորքեր տեղակայած երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով գրավոր նախազգուշացումներից բացի, մենք կզարգացնենք մեր ներկայությունը, ակտիվացնել օդային և ծովային պարեկությունը, հետախուզական աշխատանքները և անցկացնել զորավարժություններ՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով»-ընդգծել է իրանցի գեներալը։

Իրանի ԳՇ պետը հարևան երկրներին խորհուրդ է տվել համագործակցել միմյանց հետ՝ առանց արտասահմանյան հովանավորչության տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը