Լրահոս

07.09.2022 21:43


Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Ա․Կ․ Կազ» և «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը