Տնտեսական

08.09.2022 08:03


Ռիսկ կա, որ գնաճը կկրկնապատկվի. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Ռիսկ կա, որ գնաճը կկրկնապատկվի. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Ահանգնացող գնաճը թալանում է ՀՀ շարքային քաղաքացուն, կրճատում է իրական եկամուտները և նվազեցնում կայնքի որակը: Դա վերաբերվում է և' միջին խավին, և' ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նշենք, որ Վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում 2022 թվականի հունվար-օգոստոսի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Ընթացիկ տարվա օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի երկնիշ՝ 12.5% գնաճ:

Վերոնշյալ տվյալներին անդրադառնալով, Ավետիսյանը նշեց.

«Գնաճային ճնշումներ կան ողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, բայց մեր երկիրը ունի բացասական մի քանի առանձնահատկություններ, որ գնաճը դարձնում է մեծ բացասական հետևանքներով՝ սոցիալական խնդիրների տեսանկյունից: Վերջին շրջանում գնաճի ցուցանիշները մեր երկրում ահագնանում է և հատկապես ավելի արագ բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Աշխարհի մյուս զարգացած երկրներում գնաճին զուգահեռ պետությունը իրականցնում է իր սոցիալական գործառույթը: Այսինքն բարձրացնում է նվազգույն աշխատավարձերը, թոշակները, նպաստները, հատկապես աղքատության նպաստները, որովհետև առաջնային հարվածը գնաճի ստանում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են աղքատության մեջ, կամ աղքատության եզրին»:

Տնտեսագետը նշում է, որ մեկ անձի հաշվով մոտավորապես 33 տոկոս ամսական ծախսերը ավելացել են՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ավելացել է մոտ 20 հազար դրամով:

«Այսինքն 4 հոգանոց ընտանիքը նվազագույնը ապրելու համար ավելի շատ ծախս է անում, քան՝ մեկուկես-երկու տարի առաջ, իսկ այդ ընտանքի եկամուտները իրականում ավելի քիչ են աճել, քան գներն են աճել»:

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ Կենտրոնական բանկը արդեն երրորդ տարին է թիրախավորում է գնաճի 12-ամսյա ցուցանիշ, և չի կատարում, զուգահեռ նաև տեսնում է գնաճի կրկնապատկամն ռիսկ. «Տարին ավարտվում է, երկու անգամ ավել թիրախից բարձր գնաճի ցուցանիշ ունենք: Սա իրականում ոչ միայն ԿԲ-ի խնդիրն է...կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապախթանման հաշվին փորձում ենք որոշակիորեն նվազեցնել գնաճը: Մեր ազգային արժույթի գերարժևորումը, որը այս պահին կարճաժամկետ նվազեցնում է գնաճի ցուցանիշը, դա պատահական գործոնի արդյունք է՝ հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դրական տնտեսական կարճաժամկետ արդյունքով է պայմանավորված և այդ գործոնը եթե մի օր վերանա մենք ունենալու ենք էական նոր լրացուցիչ ճնշում գների աճի վերաբերյալ»:

Ավետիսյանը նկատում է՝ եթե նախկինում միջին եկամուտ ստացողների մոտավորապես եկամտի 70 տոկոսն էր ծախսվում առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու այդ թվում սննդամթերք ձեռք բերելու վրա հիմա այդ եկամտի մոտավորապես 80-85 տոկոսն է ծախսվում առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու վրա:
«Համաշխարհային բանկի գնահատմամբ այս տարավ առաջին երեք ամիսներին մոտ 90 հազարով ավելացել է թերսնվող անձնաց թիվը: Եթե նույնիսկ տնտեսությունն աճում է, դա դեռ չի նշանակում, որ լուծվում են սոցիալական խնդիրները: Սրա վառ օրինակը ՀՀ-ն է: Ասում են 13 տոկոս տնտեսական ակտիվության աճ, բայց դրան զուգահեռ կրճատվում են ցածր եկամուտ ունեցող անձանց առանց այն էլ ցածր իրական եկամուտները և դա բերում է և' չափավոր աղքատության ավելացման, և' թրեսնված մարդկանց թվի ավելացման»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը