Աշխարհ

08.09.2022 14:32


Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

Կրեմլում չեն հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը

Կրեմլում դեռևս չեն հաստատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունը: Ըստ ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի՝ այդ հարցում հստակեցումդ դեռ չկա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը կարող է կայանալ հոկտեմբեր-դեկտեմբերին:

«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել»,-ասել է Ուշակովը լրագրողներին:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը