Լրահոս

09.09.2011 13:26


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հայտարարում է լրագրողների մրցույթ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ հայտարարում է լրագրողների մրցույթ «ԴիջիԹեք` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով:

Մրցույթի նպատակներն են`

  • խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը,
  • բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին,
  • խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

Քանի որ ԴիջիԹեք ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն  է և արտացոլում է ոլորտի առաջընթացը, զարգացումները, միությունը որոշեց մրցույթը հայտարարել հենց ցուցահանդեսին նվիրված:

Անվանակարգ Մրցանակ
Լավագույն հոդված 50.000 դրամ
Լավագույն հարցազրույց 50.000 դրամ
Լավագույն ռեպորտաժ 70.000 դրամ

Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված լինեն 2011 թվականի սեպտեմբերի 9-ից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է: 

Լրացուցիչ տեղեկությունների համար` 010 54-88-81(82), 091 65-34-99, [email protected]

Այս խորագրի վերջին նյութերը