Լրահոս

08.09.2022 17:14


Երևանում բախվել են BMW-ն, Volkswagen-ը և Mitsubishi-ն․ Mitsubishi-ի անվահեծանը կոտրվել է ու հայտնվել մայթին․ կա վիրավոր

Երևանում բախվել են BMW-ն, Volkswagen-ը և Mitsubishi-ն․ Mitsubishi-ի անվահեծանը կոտրվել է ու հայտնվել մայթին․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախել են BMW, Mitsubishi Pajero iO և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում։

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Mitsubishi-ի հետեևի անվահեծանը կոտրվել է։

Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Վիրավորը սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանի հարազատ աղջիկն է՝ Նոնա Գյունաշյանը։

Այս խորագրի վերջին նյութերը