Աշխարհ

08.09.2022 21:05


Եղիսաբեթ II-ի բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Եղիսաբեթ II-ի բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի առողջական վիճակը բժիշկների մոտ անհանգստություն է առաջացնում։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան լրացուցիչ հետազոտություններից հետո թագուհու բժիշկները մտահոգություն են հայտնել Նորին Մեծության առողջության համար և խորհուրդ են տվել նրան մնալ բժշկական հսկողության տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, վարչապետ Լիզ Թրասսը, 96-ամյա թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին, ասել է, որ «Մեծ Բրիտանիայի ժողովրդի մտքերը» Էլիզաբեթ Երկրորդի հետ են։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլն ասել է, որ աղոթում է թագուհու առողջության համար։ Մեծ Բրիտանիայի կաբինետի անդամներն ու ընդդիմության ներկայացուցիչները առողջություն են մաղթել նրան։

Ուղիղ միացումը՝ Բուքինգեմյան պալատի արքայական ընտանիքի պաշտոնական յութուբյան էջից:

***

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նա 97 տարեկան էր։

«Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն»,-ասված է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության հայտարարությունում:

Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը