Լրահոս

09.09.2022 09:28


Նոր մանրամասներ՝ Տարոն Անդրեասյանի մասին

Նոր մանրամասներ՝ Տարոն Անդրեասյանի մասին

Տարոն Անդրեասյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սեփական ցանկությամբ կամավորագրվել և մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։

«Հրապարակի» հետ զրույցում, ծառայակիցներից մեկը պատմեց, որ դեռևս ՀՀ N զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, թե ինչու չեն տանում սահման, դրանից հետո հրամանատարությունը որոշում է կայացրել իրենց վաշտին տեղափոխել Սանասար (Կուբաթլու)։

Մեկ այլ ծառայակից էլ նշեց, որ Տարոնը նշանակված է եղել իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարում նահանջ հրաման են ստացել, Տարոնը չի նահանջել և մնացել է միայնակ։

Հիշեցնենք, որ տարածված տեսանյութի կապակցությամբ Սիրանույշ Սահակյանը համոզմունք էր հայտնել, որ 95 տոկոս հավանականությամբ պատկերված երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը