Հայաստանում ինձ լիովին զգում էի ինչպես տանը. Բրայան Մեյը կիսվել է տպավորություններով
Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը կիսվել է Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում ստացած տպավորություններով, հույս հայտնել, որ մի օր կրկին կվերադառնա Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեյը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում:
«Երևան, Հայաստան. դա շատ զգացմունքային էր, ռիսկային, ուրախ, աննկարագրելի: Ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք բեմում, և այնքան արագ, շատ արագ դա տեղի ունեցավ, մենք խոնարհվում էինք մեր հանդիսատեսի առաջ՝ վայելելով նրանց երջանիկ ձայները»,-նշել է Մեյը:
Ապա նա հավելել է. «Ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե անձամբ իմ հանդեպ սիրելի հայերի ընդունելությունն ինչ նշանակություն ուներ. այնքան սեր կար, ասես վաղուց կորած և վերադարձող երեխա կամ ամուսին, կամ պապիկ լինեի… շատ շնորհակալ եմ: Ես ինձ լիովին զգում էի ինչպես տանը»:
Նա հույս է հայտնել, որ մի օր կվերադառնա՝ գուցե այլ հանգամանքներում: