Լրահոս

09.09.2011 14:46


Վիկ Դարչինյան. «Ես իմ գրպանից մեծ փողեր եմ ծախսել, որ մարտը կայանա Հայաստանում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հայտարարել է, թե խիստ վրդովված է մամուլի այն հրապարակումներից՝ ըստ որոնց, իբրև թե, մարզադպրոց կառուցելու համար իրեն անվճար տարածք են տրամադել։

–Տարածքն անվճար չէ, բացի այդ, ես հսկայական ներդրումներ եմ կատարելու մարզադպրոցի կառուցման համար,–ասել է մարզիկը։

Ըստ Վիկ Դարչինյանի՝ իր նպատակը երեխաներին փողոցից կտրելն է։

Մարզիկը նաև հայտարարել է, թե նախորդ շաբաթ Երևանում կայացած Մբամբայի հետ հանդիպումը (որի ժամանակ Դարչինյանը վստահ հաղթանակ տոնեց) անցկացնելն իրեն ամենևին էլ ձեռնտու չի եղել։

–Ես ունեի հովանավորներ, սակայն նրանք ծախսերի շատ քիչ մասն էին փակում։ Ես իմ գրպանից մեծ փողեր եմ ծախսել, որ մարտը կայանա Հայաստանում։ Ես կարող էի ԱՄՆ–ում մրցել և մեծ գումար վաստակել՝ խուսափելով ավելորդ գլխացավանքից,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը