Աշխարհ

09.09.2022 19:22


ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

2022 թվականի սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտները և այդ համատեքստում ձեռնարկված քայլերը, վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև մտքեր փոխանակել այս գործընթացի հեռանկարների վերաբերյալ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը