Լրահոս

10.09.2022 07:22


Երևանում հնչել են կրակոցներ, տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում հնչել են կրակոցներ, տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու: Հայտնում է Shamshyan.com-ը։

Վիրավորները տատ ու թոռ են՝ 25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն։ Թոռը տեղափոխվել է «Էրեբունի», իսկ 89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:

Բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը