Լրահոս

10.09.2022 13:29


Ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան. Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն (տեսանյութ)

Ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան. Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն (տեսանյութ)

Զովունիում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցրել տրանսպորտի թանկացման դեմ: Ոստիկանները բերման են ենթարկել Զովունիի բնակչուհի Անուշ Զուրաբյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Զովունիի բնակչուհի Կարինե Գեւորգյանը պատմեց, որ հունիիսի 25-ից գյուղում դդադարեցրել են տրանսպորտի աշխատանքը, այն պատճառաբանությամբ, թե հուլիիս 1-ից նոր տրանսպորևտ են տրամադրելու, սակայն այդպես էլ չտրամադրեցին:

«Այդ ընթացքում միայն 12 համարի տրանսպորտն էր գործում, որով մենք յոլա էինք գնում, հիմա դաէլ հանեցին, 2 օրընդհանրապես տրանսպորտ չունեինք, ոտքով էին բնակիչները գնում, գալիս: Դիմեցինք համայնքապետարան, որ տրանսպորտ տրամադրեն գոնե մինչեւ Դավթաշեն, դա էլ մի քանի օր գործելուց հետո դուրս եկավ: Հետո Գագիկ Ծառուկյանին դիմեցինք, որ տրանսպորտ տրամադրի, հիմա այդ երթուղայինները տրամադրել են մինչեւ Դավթաշեն,ա յն էլ 200 դրամով: Հիմա մենք օրը կարող է 5 անգամ գնանք ու գանք, երեխաներին խմբակի ենք տանում, աշխատանքի ենք գնում, մեր աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսին չի հերիքի: Մեր պահանջն է, որ մեզ մինչեւ Դավթաշեն 100 դրամով տրանսպորտ տրամադրեն»,-ասաց նա:

Կարինեն ասաց, որ առանց այդ էլ գյուղն ունի ջրի, աղբբահանության, էլեկտրաէներգիայի, ճանապարհների խնդիր, հիմա էլ ավելացավ տրանսպորտի խնդիրը:

«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացրել, ոստիկանները հավաքվեցին, մի կնոջ էլ բերման ենթարկեցին նրա համար, որ փակել էր ավտոբուսի ճանապարհը, ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան: Մինչեւ հիմա դեռ ազատ չեն արձակել, մենք պահանջում ենք ազատ արձակել: Մեր բողոքի ակցիան կշարունակենք երկուշաբթի առավոտյան»,-ասաց նա:

Կինը նշեց, որ իրենք կբողոքեն այնքան, մինչեւ հարցը լուծում ստանա:

Այս խորագրի վերջին նյութերը