Աշխարհ

10.09.2022 13:41


Կառլ Երրորդը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ

Կառլ Երրորդը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ

Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է euronews-ը:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։

Այս խորագրի վերջին նյութերը