Աշխարհ

10.09.2022 22:15


Նյու Դելիում կարգելեն հրավառությունները հանուն մաքուր օդի

Նյու Դելիում կարգելեն հրավառությունները հանուն մաքուր օդի

Նյու Դելիում հոկտեմբերից հունվար կարգելվի հրավառությունները՝ օդի աղտոտվածության նվազեցման համար։ Այդ ամիսները հատկապես դժվար են. մեգապոլիսը պատված է փոշու և ավտոմեքենաների արտանետումների ծխի մեջ: Բացի այդ, հոկտեմբերի 24-ին տեղի է ունենում Դիվալիի լույսերի փառատոնը, և քաղաքը լցվում է պիրոտեխնիկայի ծխով, գրում է Reuters-ը։

Նյու Դելիում 20 միլիոն մարդ է ապրում: Այն աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է։

«Դելիում մարդկանց աղտոտման վտանգից զերծ պահելու համար, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ամբողջությամբ արգելված է բոլոր տեսակի հրավառության արտադրությունը, վաճառքը և օգտագործումը։ Այս անգամ արգելվելու է նաև դրանց առցանց վաճառքը և առաքումը Դելի»,-հայտարարել է քաղաքի շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռաին։

Արգելքի ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։ Նախորդ տարիներին սահմանափակումներ էին մտցվել հենց Դիվալիից առաջ։

Հայտնի է, որ դրանք կտևեն մինչև 2023-ի հունվարի 1-ը։

Որոշ հինդուներ դատապարտում են քաղաքի կառավարության որոշումը: Նրանք կարծում են, որ Դիվալիի ժամանակ հրավառության արգելքը սահմանափակում է նրանց դավանանքի ազատությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը