«Ադրբեջանի բանակին հրամայվել է պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սադրանքների վճռական կանխմանը». Զաքիր Հասանով
«Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»: Turan գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զաքիրր Հասանովը՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ։
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «մանրամասնորեն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակը»։

Աղբյուրը՝ tert.am