Աշխարհ

11.09.2022 09:43


Ռուսաստանն այնքան չի թուլանա, որ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկը օգուտներ քաղի դրանից․ Սիլաև (տեսանյութ)

Ռուսաստանն այնքան չի թուլանա, որ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկը օգուտներ քաղի դրանից․ Սիլաև (տեսանյութ)

Կարծում եմ, որ Բաքվում վերջին ամիսներին ձեռնարկված շատ քայլեր կապված էին, այդ թվում նաեւ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքի ոչ ճիշտ գնահատման հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

«Այստեղ, իսկապես, կա այսպիսի, ինչպես ինձ է թվում, ակնհայտ բան։ Նախ՝ իրատեսակա՞ն է արդյոք այնպիսի սցենարը, որի դեպքում Ռուսաստանը այնքան կթուլանա, որ չի կարողանա պահպանել իր խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ Ռուսաստանը թուլանա, ինչն ինձ իրատեսական չի թվում, այնքան չի թուլանա, որ չկարողանա կատարել իր պարտավորությունները՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրների հետ։ Եվ նա, իհարկե, այնքան չի թուլանա, որ Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկը կարողանա օգուտներ քաղել Ռուսաստանի հետ առճակատումից: Դե, Վրաստանը առճակատման մեջ է Ռուսաստանի հետ։ Նա շա՞տ օգուտ է քաղել դրանից: Ոչ շատ»,-նշեց ռուս քաղաքագետը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջը պահպանվում են ռիսկերը, պահպանվում է լարվածությունը։

«Եվ քանի դեռ այդ ռիսկերը պահպանվում են, եւ պահպանվում է այդ լարվածությունը, իհարկե, այնտեղ խաղաղապահների մնալու անհրաժեշտություն կա։ Ես չէի բացառի, որ խաղաղապահների մանդատի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Եվ այստեղ էլ, ընդհանուր առմամբ, դիրքորոշումը մոտավորապես պարզ է բոլորին։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չէ, որ դեմ է խաղաղապահների որոշակի մանդատ ունենալուն։ Եվ այստեղ նույնպես կարեւոր է ընդգծել՝ խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ 5 տարի ավտոմատ երկարացմամբ։ Այսինքն՝ խոսքը երկարացնելու կամ չերկարացնելու մասին չէ։ Խաղաղապահների գտնվելու ժամկետը ավտոմատ կերպով է երկարացվում, եթե կողմերից մեկը վեց ամիս առաջ չհայտարարի խաղաղապահ առաքելության դադարեցման մասին։ Բայց խաղաղապահ առաքելության դադարեցման մասին հայտարարելը բավականին ուժեղ քայլ է, ով էլ այն նախաձեռնի, եւ քայլ, որն, իհարկե, հետեւանքներ կունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Դարձյալ այսօրվա դրությամբ չեմ սպասում, որ կողմերից որեւէ մեկը եռակողմ հայտարարության այս կետից կօգտվի»,-ընդգծեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը