Լրահոս

11.09.2022 19:15


Կոտայքի մարզում մի քանի տոննա պանրով բարձված ЗИЛ-ը բախվել է մեկ այլ ЗИЛ-ի, գլխիվայր շրջվել և փակել ճանապարհը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում մի քանի տոննա պանրով բարձված ЗИЛ-ը բախվել է մեկ այլ ЗИЛ-ի, գլխիվայր շրջվել և փակել ճանապարհը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ЗИЛ մակնիշի բեռնատարի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների՝ աոջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարող կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի և գլխիվայր շրջվելով՝ մոտ 100 մետր առաջ է ընթացել, մասամբ փակելով ճանապարհը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գլխիվայր շրջված ЗИЛ-ը բարձված է եղել մի քանի տոննա պանրով, որը թափվել է ողջ ճանապարհով մեկ:

Այս խորագրի վերջին նյութերը