Լրահոս

23.04.2009 18:50


Սերժ Սարգսյան. «Շնորհակալ եմ Ռուսաստանին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում մեծ ավանդ ունենալու համար»

Սերժ Սարգսյան. «Շնորհակալ եմ Ռուսաստանին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում մեծ ավանդ ունենալու համար»

Մոսկվայում տեղի ունցած Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով իր գործընկերոջը, մասնավորապես ասել է. «Շնորհակալ եմ Ռուսաստանին, և անձամբ Ձեզ, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում մեծ ավանդ ունենալու համար։ Ուրախությամբ արձանագրեցի, որ Ադրբեջանի նախագահի Մոսկավա կատարած աշխատանքային այցի արդյունքներով Ձեր դիրքորոշումը մնաց անփոփոխ. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի միջազգային բոլոր, ընդգծում եմ բոլոր, իրավունքների հիման վրա։ Բաց ասում եմ, անկեղծ եմ ասում՝ ուրախացնում է այն, որ Հարավային Կովկասում հայտնվեց ևս մեկ երկիր, որը վստահաբար Ռուսաստանին համարում է իր ռազմվարական գործընկեր։ Դա նշանակում է, որ ղարբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծանում է Ռուսաստանի ներուժի դերը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը