Լրահոս

12.09.2022 20:35


25-ամյա երիտասարդն իրենց տանը «Макаров»-ից պատահական կրակոց է արձակել՝ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը. ՔԿ

25-ամյա երիտասարդն իրենց տանը «Макаров»-ից պատահական կրակոց է արձակել՝ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին։

Նախնական տվյալներով՝ երիտասարդն իրենց տանը, իր մոտ ապօրինի պահվող «Макаров» տեսակի ատրճանակից, պատահական կրակոց է արձակել՝ անզգուշությամբ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «Макаров» տեսակի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով և կրակված պարկուճ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, ստացվել են արգասիքների նմուշներ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդի և վերջինիս տատի հագին եղած հագուսները, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Այս խորագրի վերջին նյութերը