Մեծ Բրիտանիայի նոր միապետը ժամանել է խորհրդարան՝ առաջին անգամ հանդես գալով ուղերձով (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի նոր միապետը՝ Չարլզ Երրորդը, թագուհի կոնսորտ Կամիլայի հետ ժամանել է երկրի խորհրդարան, որտեղ առաջին անգամ, որպես թագավոր, հանդես է գալիս ուղերձով, գրում է Daily Mail-ը:
Խորհրդարանում ներկա են հարյուրավոր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Լորդերի և Համայնքների պալատների խոսնակները, Վեսթմինսթերյան դահլիճում տեղի ունեցած արարողության ժամանակ, թագավորին իրենց ցավակցություն են հայտնել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։
Չարլզ Երրորդը խորհրդարանի երկու պալատներից վստահության միջնորդություն է ստացել. արարողություն, որը նախկինում երբեք հեռուստատեսությամբ չէր ցուցադրվել:
Նշվում է, որ ուղերձից հետո, թագավորն ու նրա կինը կմեկնեն Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որտեղ ներկայում գտնվում է Եղիսաբեթ Երկրորդի դին: