Քաղաքական

13.09.2022 09:51


Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ Հայաստանի վրա Բաքվի հարձակման մասին

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ Հայաստանի վրա Բաքվի հարձակման մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չսադրված հարձակումը Հայաստանի վրա: Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համար, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»,-գրել է կոնգրեսականը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը