Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխություն անթույլատրելի է. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և սահմանային հակամարտության սրման կապակցությամբ՝ երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և լուծել վեճերը խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում:
ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է այս հարցի հետ կապված զարգացումներին, Քանանին հայտարարել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին և Թեհրանի պատրաստակամությունը ցանկացած օգնություն տրամադրելու երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար:

Աղբյուրը՝ yerevan.today