Քաղաքական

13.09.2022 14:09


ՀԱՊԿ-ը կգործադրի մեխանիզմներ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման համար

ՀԱՊԿ-ը կգործադրի մեխանիզմներ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման համար

ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատանքներ են կազմակերպվել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին ասված է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ:

«Դրա համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 09-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում։ ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը և բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը շփման գծում հրադադարի պահպանման գործում:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները:

Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-ասված է հայտարրաությունում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը