Լրահոս

13.09.2022 14:44


Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ․ նա «Բերդ» պարային անսամբլից էր

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ․ նա «Բերդ» պարային անսամբլից էր

Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա:

«Բերդ» պարային անսամբլ

***

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երևան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։

Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։

«Լավրենտի Նատոյանը մեկ տարի սովորելուց հետո՝ այս ամռանը զորակոչվել էր բանակ։ Նա Երևանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր մեկ եղբայր ունի»,-NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՊՄՀ–ի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Այս խորագրի վերջին նյութերը