Կարծիք

13.09.2022 19:32


Նիկոլի ելույթից ես փայլուն կերպով հասկացա, թե ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Նիկոլի ելույթից ես փայլուն կերպով հասկացա, թե ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Նիկոլի ելույթից ես փայլուն կերպով հասկացա, թե ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ: Նա տեղը տեղին ու հաճույքով ներկայացրեց այդ կետերը: Բնականաբար՝ չասաց, թե ինչ է ուզում ինքը՝ ի դեմս հայկական կողմի, եթե, իհարկե, իրեն պայմանականորեն համարենք հայկական կողմ:

Իրականում նա, հիմնարար կերպով ներկայացնելով, թե ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ, խորքի մեջ ներկայացրեց, ԹԵ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՆՔԸ ԵՎ ԻՐ ԽՈՒՆՏԱՆ, և ԱԺ-ի այսօրվա ողջ կրկեսի իմաստն ու նպատակը հենց դա էր:

Եվ այսպես.

1. Արցախից պետք է հիմնովին հրաժարվել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

2. Հույս չունենալ, որ Ադրբեջանը կհեռանա ՀՀ սուվերեն տարածքից, պետք է հաշտվել դրա հետ և մի երկու բլրի համար կոնֆլիկտ չստեղծել:

3. Հույս չունենալ, որ Ադրբեջանը կվերադարձնի Խորհրդային Հայաստանի մաս հանդիսացած և 1990-ականներից օկուպացված տարածքները, փոխարենը՝ պետք է զիջել այսպես կոչված «խորհրդային անկլավները»:

4. Բանակի վերակազմավորում չի լինելու, ՀՀ-ն պաշտպանական ամուր համակարգ չի ունենալու կամ, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանն էր ուզում՝ մեր պաշտպանությունը պետք է տեսնել մեր անպաշտպան լինելու մեջ:

5. ՀՀ-ն չի լինելու հզոր և ամուր պետություն, փոխարենը՝ պետք է քարշ գա թուրք-ադրբեջանական կրնկի տակ:

6. ՀՀ-ն պետք է տարանցիկ միջանցք դառնա Ադրբեջանի համար, ընդ որում՝ Ադրբեջանի ցանկացած վայրերով ու ուղիներով, միջանցքների քանակը՝ կախված Ադրբեջանի ցանկությունից:

Ահա՛ սեպտեմբերի 13-ի արյունալի պատերազմի ու դրան հաջորդած իշխանական կրկես-ԱԺ նիստի ու դրա ելույթի ողջ փիլիսոփայությունը, այն է՝ հայ ժողովրդին ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ այդ հրեշավոր դավադրությանը՝ դա վերստին պարտադրելով պատերազմի սարսափի ու բաղձալի խաղաղության հեռանկարի մահաբեր սոուսով:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը