Լրահոս

13.09.2022 19:44


Որդու զոհվելու լուրից ինքնասպանության գործած տղամարդու որդին, պարզվում է, չէր զոհվել

Որդու զոհվելու լուրից ինքնասպանության գործած տղամարդու որդին, պարզվում է, չէր զոհվել

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:

«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,-Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաև մեկ դուստր և ՌԴ-ում բնակվող որդի:

Այս խորագրի վերջին նյութերը