Լրահոս

13.09.2022 20:54


Գեղարքունիքի և Սյունիքի և Վայոց Ձորի ուսհաստատություններին արձակուրդ է տրամադրվել

Գեղարքունիքի և Սյունիքի և Վայոց Ձորի ուսհաստատություններին արձակուրդ է տրամադրվել

ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը:

Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:

Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այս խորագրի վերջին նյութերը