Քաղաքական

13.09.2022 22:14


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին գումարվել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին գումարվել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը

Տեղի է ունեցել ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Նիստն ընթացել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գագաթնաժողովն անցկացվել է Երևանի դիմումի հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը