Քաղաքական

13.09.2022 22:25


Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք

Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք

«Սպուտնիկ Արմենիա»-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։

«Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,–ասել է նա։

Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,–ասել է մարզպետը։

Այս խորագրի վերջին նյութերը