Լրահոս

14.09.2022 09:04


Կոտայքի մարզում 03-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Կոտայքի մարզում 03-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00–ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքում ВАЗ 2103 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, շրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը