Աշխարհ

14.09.2022 19:34


Կալիֆոռնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր

Կալիֆոռնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։

Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆոռնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։

Այս խորագրի վերջին նյութերը